Այլ լուրեր

Օնիկ Գասպարյանը պատերազմի օրերին հենց ԱԱԾ շենքում ծեծել է ԱԱԾ տնօրենին. Գաբրելյանով
13
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, նա այն տեղադրել է Instagram-ում։ 1 օրում հրապարակումը հավաքել է մոտ 5 00 000 հավանում և ավելի քան 4 000 մեկնաբանություն։
Դերասանը, որ վաղուց զբաղվում է բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին կոչ է արել դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը հետ քաշել «անդունդի եզրից»:
«Դուք կարող եք այնպես անել, որ ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի մաքուր էներգիա։ Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները և զուգահեռաբար կվերացնի տնտեսական ու ռասայական անհավասարությունը»,- վստահ է դի Կապրիոն։
Նա նաև հավանություն է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը:
«Ուեսկա» | 1-2 | «Ռեալ» Մադրիդ |
«Ման.Յուն» | 3-3 | «Էվերտոն» |
«Յուվենտւս» | 2-0 | «Ռոմա» |
«Լիվերպուլ» | 0-0 | «Մանչեսթեր Յունայթեդ» |
«Բարսելոնա» | 2-3 | «Ատլետիկ» |
«Ինտեր» | 2-0 | «Յուվենտուս» |
«Միլան» | 1-3 | «Յուվենտուս» |
«Կրոտոնե» | 1-3 | «Ռոմա» |
«Մանչեսթեր Յ | 0-2 | «Մանչեսթեր Ս |
«Ատլետիկ» | 2-3 | «Բարսելոնա» |
«Մանչեսթեր Յունայթեդ» | 2-1 | «Ասթոն Վիլա» |
«Էվերտոն» | 2-1 | «Արսենալ» |
«Բայեր» | 1-2 | «Բավարիա» |
«Բարսելոնա» | 2-2 | «Վալենսիա» |
«Չելսի» | 1-1 | «Կրասնոդար» |