Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փայլուն ելույթներին «Ռոմայում»՝ մի ամբողջ հոդված նվիրելով հայ կիսապաշտպանի խաղին՝ « Ինտերի» դեմ առաջիկա խաղին ընդառաջ:
«Հայ ֆուտբոլիստը, որ փայլուն կերպով կարողանում է ազատ տարածություններ գտնել, եվրոպական թոփ առաջնություններում Քեյնի ու Բրունու Ֆերնանդեշի հետ միակն է, որ 7 գոլ է խփել ու նույնքան գոլային փոխանցում կատարել: Նա, անկասկած, վճռորոշ դեր է ունենալու « Ինտերի» դեմ խաղում:
Կան ֆուտբոլիստներ, որ այլ խաղային ինտելեկտ ունեն, որը տարբերվում է մյուսներից, ֆուտբոլիստներ, որոնց՝ խաղը տեսնելու ունակությունը եզակի է: Ֆուտբոլիստներ, որ տարբերություն են ստեղծում, քանի որ կարողանում են խաղ կառուցել ու եզրափակել, միշտ փնտրել տարածություններ, որոնց միջոցով կկարողանան ավելի հեշտությամբ ծնկի բերել մրցակիցներին: Այդպիսի ֆուտբոլիստները միշտ էլ ամենաարդյունավետն են իրենց թիմերի համար՝ այս կամ այն կերպով: Այսպիսի ֆուտբոլիստիների շարքին է դասվում Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի»՝ 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու գլխավոր գաղտնիքը: Միկին հորինում է, կառուցում ու խփում: Թվերով՝ Հենրիխի նման ֆուտբոլիստներ Եվրոպայում միայն 2-ն են՝ Հարի Քեյնը « Տոտենհեմից» և Բրունու Ֆերնանդեշը՝ « Մանչեսթեր Յունայթեդից»:
Մխիթարյանը «Կրոտոնեի» դեմ իր 8-րդ գոլը խփեց. դա նշանակում է, որ այս մրցաշրջանում Մխիթարյանն անմիջական մասնակցություն է ունեցել 15 գոլում, ինչն արդեն գերազանցում է նախորդ մրցաշրջանում նրա գրանցած ցուցանիշը՝ 9 գոլ, 5 ասիստ: Իհարկե՝ Քեյնն ու Ֆերնանդեշն ավելի լավ թվեր ունեն իրենց հաշվին, բայց նրանցից անմիջապես հետո գալիս է հենց Մխիթարյանը: Մխիթարյանի մասին հենց Պաուլու Ֆոնսեկան «Կրոտոնեի» դեմ խաղից հետո շատ հստակ արտահայտվեց. «Միկին ամենախելացի խաղացողներից է, որին երբևէ մարզել եմ»:
Մխիթարյանի փայլուն խաղի գլխավոր գրավականներից է նաև խաղադաշտում ճիշտ տեղաշարժը և տեխնիկական հրաշալի որակները. նա կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը շատ էր նահանջում, ինչը ստիպում էր 4-2-3-1 սխեման, բայց հիմա՝ 3-4-2-1 սխեմայի պարագայում Հենրիխն ավելի շատ գործում է հարձակման գծում և ավելի վտանգավոր է դարձել. այդպես նա կարողանում է ավելի շատ համագործակցել հարձակվողների հետ և ունենալ ազատ տարածություններ: «Կրոտոնեի» դեմ խաղի դրվագներից մեկում, օրինակ, նա կարողացավ իրենց դիրքից դուրս բերել մրցակիցների պաշտպաններին, գտնել տարածություն ու սուր փոխանցման շնորհիվ վաստակել 11-մետրանոց հարված:
Թարգմանությունը՝ vnews.am-ի:
«Միլան» | 1-3 | «Յուվենտուս» |
«Կրոտոնե» | 1-3 | «Ռոմա» |
«Մանչեսթեր Յ | 0-2 | «Մանչեսթեր Ս |
«Ատլետիկ» | 2-3 | «Բարսելոնա» |
«Մանչեսթեր Յունայթեդ» | 2-1 | «Ասթոն Վիլա» |
«Էվերտոն» | 2-1 | «Արսենալ» |
«Բայեր» | 1-2 | «Բավարիա» |
«Բարսելոնա» | 2-2 | «Վալենսիա» |
«Չելսի» | 1-1 | «Կրասնոդար» |
«Լայպցիգ» | 3-2 | «Մանչեսթեր Յունայթեդ» |
«Բարսելոնա» | 0-3 | «Յուվենտուս» |
«Բորուսիա Դ» | 1-1 | «Լացիո» |
«Մանչեսթեր Յունայթեդ» | 1-3 | ՊՍԺ |
«Ռոմա» | 3-1 | «Յանգ Բոյզ» |
Վրաստան | 1-2 | Հայաստան |